Հանրային սննդի օբյեկտներում եթե առանց հաճախորդի պահանջի աղաման դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի. նախագիծ |tert.am|
11:03 - 04 մարտի, 2022

Հանրային սննդի օբյեկտներում եթե առանց հաճախորդի պահանջի աղաման դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի. նախագիծ |tert.am|

tert.am: Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

Օրենքների նախագիծը հրապարակվել է Իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, սակայն Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է կողմից սահմանված շեմը:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել