ԱՀԿ ղեկավարը կոչ է արել Կիևում շտապ բացել հումանիտար միջանցք
18:52 - 02 մարտի, 2022

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել Կիևում շտապ բացել հումանիտար միջանցք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել Կիևում շտապ բացել հումանիտար միջանցք՝ կարիքավոր բնակիչներին օգնություն տրամադրելու համար։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում։

«Միջանցքի ստեղծման հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու մարդասիրական աշխատակիցների անվտանգ և շարունակական մուտքը՝ կարիքավոր մարդկանց մատակարարումներ իրականացնելու համար», - ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել