Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
14:25 - 02 մարտի, 2022

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Ռ․Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 13:00-ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել