ԱԺԲ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
12:52 - 02 մարտի, 2022

ԱԺԲ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն ՝ տարածել, որում ասվում է․

«Ազգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Ժադանը։

Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը, Վահե Գասպարյանը և Վարուժան Ավետիսյանը Բևեռի անունից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

Կողմերը հաստատեցին, որ կայսերական Ռուսաստանից ազատագրումը գոյութենական խնդիր է թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի պետականությունների համար, ուստի Ուկրաինայի ներկայիս ազատագրական պայքարն ամբողջությամբ բխում է Հայաստանի ու հայության շահերից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել