Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա
00:20 - 02 մարտի, 2022

Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունների դիվանագետների վտարման վերաբերյալ․

«Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունների 12 դիվանագետների վտարումը մենք դիտարկում ենք որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված եւ ցինիկ սրացում, որը հրահրել է Վաշինգտոնը՝ խախտելով ԱՄՆ-ի՝ ընդունող կողմի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է ոչ միայն միջպետական կապերի հիմքերը քանդելու գիծը, այլ նաեւ ՄԱԿ-ի կենտրոնական դերը խաթարելու՝ փորձ անելով պարտադրել ԱՄՆ-ի ու իր արբանյակների տխրահռչակ «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» թեզը։ Կատարվողի իմաստը եւ պահը, որ ընտրվել է այս զուտ թշնամական ակցիայի համար, մեզ համար ակնհայտ են՝ մեծացնել ճնշումը, ուժեղացնել շանտաժն ու ահաբեկումը՝ մեր դիրքերը թուլացնելու, ՄԱԿ-ի հարթակում լիարժեք աշխատելու մեր հնարավորություններից զրկելու նպատակ ունեն։

Ամերիկյան ստոր հնարքները որեւէ մեկի համար նորություն չեն։ Դիվանագիտական հարթակում կրկին ու կրկին պարտվելով՝ Վաշինգտոնը փորձում է ռեւանշի հասնել՝ չարաշահելով այն երկրի դիրքերը, որի տարածքում ճակատագրի բերմամբ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ 

Տեղի ունեցածից հետո արդարացումների ու ձգձումների տեղ չկա ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջեւ անհապաղ արբիտրաժային ընթացակարգերի անհապաղ պաշտոնական մեկնարկի հարցով՝ կապված համաձայնագրերի կոպտագույն խախտումների հետ։ Այս մասին դարձյալ հիշեցնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Ինչ վերաբերում է ռուս դիվանագետների վտարմանը՝ ապա դա անարձագանք ու առանց պատշաճ պատասխանի չի մնա, պարտադիր չէ՝ համաչափ, բայց չի մնա։ Վաշինգտոնում պատասխանատու անձանց խորհուրդ ենք տալիս մտորել իրենց դեստրուկտիվ գծի հետեւանքների մասին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը արտաքսել էր ՄԱԿ-ից 12 ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել էր կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելության ներկայացուցիչ Օլիվիա Դալթոնը։

«Ռուս դիվանագետները «չարաշահել են երկրում ապրելու իրենց արտոնությունները՝ զբաղվելով լրտեսական գործունեությամբ։ Դա անհամատեղելի է ԱՄՆ ազգային անվտանգության հետ», - ասել էր նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել