Համացանցում տարածվող տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել 2014-ին՝ ուկրաինական «Մայդանի» ժամանակ
18:11 - 27 փետրվարի, 2022

Համացանցում տարածվող տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել 2014-ին՝ ուկրաինական «Մայդանի» ժամանակ

Համացանցում տարածվող այս տեսանյութը վերագրվում է Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Տեսանյութը, սակայն, հին է, և այնտեղի իրադարձությունները տեղի են ունեցել դեռևս 2014-ին՝ ուկրաինական «Մայդանի» ժամանակ։

«Ukraine Investigation» յություբյան ալիքում այս տեսանյութը հրապարակվել է 2014 թ․ ապրիլին։ Տեսանյութին կից նշվում է, որ որ փետրվարի 18-ին Կիևում բնակիչները բարիկադներ են կազմել Ուկրաինայի ոստիկանական հատուկ ծառայության՝ «Բերկուտի» դեմ։

Նման իրավիճակները, սակայն, չեն բացառվում, քանի որ Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել