Բելգիան վառելիք և զենք է տրամադրում Ուկրաինային |azatutyun.am|
23:05 - 26 փետրվարի, 2022

Բելգիան վառելիք և զենք է տրամադրում Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Բելգիան Ուկրաինային հատկացում է 3 հազար 800 տոննա վառելիք և 2 հազար գնդացիր։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

«Ուկրաինան Բելգիայից վառելիք է խնդրել իր բանակի մատակարարումների համար։ Մեր երկիրը որոշել է և կհատկացնի 3 հազար 800 տոննա վառելիք։ Բելգիան ուկրաինական բանակին կհատկացնի նաև 2 հազար գնդացիր»,- գրել է Բելգիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ դեռ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ուրբաթ հայտարարեց, որ դաշինքը շարունակում է իր արձագանքման ուժերի տեղակայումը  և կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել