Հռոմի պապը այցելել է Վատիկանում ՌԴ դեսպանատուն՝  անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
19:35 - 25 փետրվարի, 2022

Հռոմի պապը այցելել է Վատիկանում ՌԴ դեսպանատուն՝ անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հանդիպելու դեսպան Ալեքսանդր Ավդեևի հետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հռոմի պապը գնացել է անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում էր անձամբ տեղեկանալ Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»,- ասել է դեսպանը։

Նա մատնանշել է, որ որոշ լրատվամիջոցների կողմից տրված տեղեկությունները, թե վեհափառը «միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում», չի համապատասխանում իրականությանը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հռոմի պապը այցելել է Ռուսաստանի դեսպանատուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել