Կուլեբան Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում կոչ է արել ՌԴ-ին անջատել SWIFT համակարգից
18:27 - 25 փետրվարի, 2022

Կուլեբան Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում կոչ է արել ՌԴ-ին անջատել SWIFT համակարգից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմաս Հայասիի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Կուլեբան։

 «Շնորհակալ ենք Ճապոնիային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Ռուսաստանին SWIFT-ից անջատելը հրատապ է, և դա կծառայի նաև Ճապոնիայի շահերին: Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու ուղիները» ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել