Ռուս զինվորականները Դոնբասում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 118 օբյեկտ
12:23 - 25 փետրվարի, 2022

Ռուս զինվորականները Դոնբասում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 118 օբյեկտ

Ռուս զինվորականները Դոնբասում հատուկ գործողության ժամանակ շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 118 օբյեկտ, հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։

Նրա փոխանցմամբ՝ դա ներառում է 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի ԶՈՒ 13 հրամանատարական կետ, 14 С-300 զենիթահրթիռային համալիր եւ «Оса», նաեւ 36 ռադիոլոկացիոն կայան։

Ռուս զինվորականները խոցել են 5 ռազմական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ եւ 5 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել են նաեւ 18 տանկ եւ այլ զրահամեքենաներ, համազարկային կրակի 7 հրթիռային համակարգեր, 41 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա եւ 5 մարտական նավակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել