Իրականում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը․ Արցախի ՊԲ
17:23 - 23 փետրվարի, 2022

Իրականում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել