Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ |armenpress.am|
15:55 - 23 փետրվարի, 2022

Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որևէ կուսակցության միանալու առաջարկ ստացել է:

«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել