Արման Թաթոյանն անհրաժեշտ է համարում հանրային համերաշխության վերականգնումը |armenpress.am|
12:02 - 23 փետրվարի, 2022

Արման Թաթոյանն անհրաժեշտ է համարում հանրային համերաշխության վերականգնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել հանրային համերաշխությունը: Հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը: ՄԻՊ-ը դատապարտելի համարեց հասարակության որոշ խմբերին պիտակավորելը, նրանց բաժանելը, պառակտելը:

«Դատապարտելի են սոցիալական ցանցերում կեղծ էջերի, կազմակերպված արշավների հարձակումները: Դա սկզբունքորեն ազդեցություն է թողել անհանդուրժողականության մթնոլորտի աճի վրա»,-ասաց Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ շատ վտանգավոր է հայհոյանքի դիսկուրսը, որը դեռ կա հանրային տիրույթում:

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել