Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան
19:57 - 22 փետրվարի, 2022

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
 
Ադոնիս Գեորգիադիսն իր հերթին նշել է, որ հույն և հայ ժողովուրդները բնական դաշնակիցներ են և պետք է ամուր կապեր ունենան բոլոր ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել հունահայ համայնքի դերակատարությունը հայ-հունական հարաբերություններում։
 
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանք տանել  տնտեսական շփումները խթանող ուղղությունները ուրվագծելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև երկկողմ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել