Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|
18:59 - 21 փետրվարի, 2022

Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|

aravot.am: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր  Արթիկ խոշորացված համայնքի  Լեռնակերտ գյուղի մշակույթի տանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում  ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի հետ, ասաց․ « Ի նպաստ և ի շահ մարզի, որովհետև համայնքապետը կարող է լինել ընդդիմադիր, համայնքը չի կարող լինել ընդդիմադիր։ Ես այժմ զբաղեցնելով ոչ թե քաղաքական, այլ վարչական պաշտոն՝ իմ մոտեցումներն ասել եմ, որ ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից»։

Հիշեցնենք, որ Շիրակի  մարզում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, իսկ Ամասիայում՝ «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

Այստեղ հետընտրական բողոքի ցույցերը դեռ չեն դադարում,  ՔՊ-ականներն ու նրանց համակիրները շարունակում են պայքարել նոր ընտրություններ նշանակել տալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել