factor.am: ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի նկատմամբ Բաքուն հետախուզում է հայտարարել․ այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Տագիևը։
Ըստ պաշտոնյայի՝ նրանք մեղադրվում են ԼՂ-ում 1988թ-ի փետրվարից «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հայազգի աշխատողների հավաքներ կազմակերպելու, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հռչակման, իշխանությունը Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին և գործկոմին փոխանցելու մեջ»։
comment.count (0)