Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան |news.am|
13:07 - 21 փետրվարի, 2022

Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան |news.am|

news.am: Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է»,- ասաց նա:

Հարցին՝ ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Չեմ տեսել դեռ իրենց։ Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել