Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|
16:57 - 19 փետրվարի, 2022

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|

armenpress.am:  Փետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի:

Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը:

Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով  ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել