«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը
20:28 - 17 փետրվարի, 2022

«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։

Նիկոս Դենդիասն ասել է, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել