Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|
20:21 - 17 փետրվարի, 2022

Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսվո՞ւմ են:

«Այս պահին ես կոնկրետ ամսաթվի մասին բան չեմ ասի, բայց ենթադրաբար, այո՛, աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում»,- պատասխանել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև դրական պատասխան է տվել «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությանը վերաբերող հարցին:

««Ռուսական երկաթուղիների» ԲԲԸ-ի հետ, այո՛, համագործակցություն կա, որովհետև անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից՝ երկկողմ հարաբերությունների ներքո բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, որովհետև, ինչպես դուք գիտեք, անկախ ապաշրջափակման հանգամանքներից՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսիոները: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծային, հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների հետ: Ի վերջո, իրենք են լինելու շահագործողը»,- պարզաբանել է Հայաստանի փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել