ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Միսնկի խմբի համանախագահներին |factor.am|
12:40 - 17 փետրվարի, 2022

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Միսնկի խմբի համանախագահներին |factor.am|

factor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչության թվիթերյան գրառումից։

«Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպմանը ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն բարձր է գնահատել նրանց շարունակական ջանքերը օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու տարածաշրջանում կայունության ու բարգավաճման։ ԱԳ նախարարը վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին»,-ասվում է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել