Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը

 |armenpress.am|
18:54 - 16 փետրվարի, 2022

Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում  է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել