«SuperAnnotate»-ը ստեղծվել է 2018-ին։ Հիմնադիրներն են Վահան Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը, որոնք մինչև ընկերության ստեղծումը սովորում էին արտերկրում։ «Սևան ստարտափ սամիթ-2018»-ում հաղթելուց հետո եղբայները որոշեցին վերադառնալ Հայաստան և հիմնել «SuperAnnotate»-ը։
Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ մրցակցող «SuperAnnotate»-ի հարթակը նախատեսված է տվյալների մշակման համար․ հարթակում իրականացվում է տվյաների հավաքագրում, համակարգում, անոտացիա, դասակարգում։ Այնուհետև այդ տվյալներով հնարավոր է դառնում վարժեցնել մոդելներ, որոնք կիրառություն են ունենում տարբեր ոլորտներում․ ամենահայտնի օրինակներից մեկը ինքնագնաց մեքենաներն են, որոնք կարողանում են տարբերակել իրենց շրջապատի մարդկանց և առարկաները։
«SuperAnnotate»-ի հարթակից օգտվում են ոչ միայն տարբեր ընկերություններ, այլև համալսարաններ։
comment.count (0)