Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
comment.count (0)