Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին արված հայտարարությունները |factor.am|
12:18 - 15 փետրվարի, 2022

Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին արված հայտարարությունները |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին հերքել այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Լիլիթ Մակունցի մասին հնչեցված՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, դատարանը պարտավորացրել է Իսագուլյանին լրատվության մի քանի միջոցներով հրապարակայնորեն հերքել Մակունցի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ մտքերը՝ «Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը. Գառնիկ Իսագուլյան» և «Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները։

Դատարանը նաև պարտավորեցրել է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Լիլիթ Մակունցի վերաբերյալ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացված «Գառնիկ Իսագուլյանը բացահայտումներ է անում» վերտառությամբ և «Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել