Հունաստանի ԱԳ փոխնախարարը կարևորել է հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում
22:46 - 14 փետրվարի, 2022

Հունաստանի ԱԳ փոխնախարարը կարևորել է հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։

Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական եւ հայկական համայնքային կառույցների միջեւ փոխվստահելի եւ ամուր ձեւավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։

Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարեւորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարեւորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։

Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել