Երկրաշարժի հետևանքների, հետագա աշխատանքների համակարգման նպատակով քննարկում է տեղի ունեցել
14:45 - 14 փետրվարի, 2022

Երկրաշարժի հետևանքների, հետագա աշխատանքների համակարգման նպատակով քննարկում է տեղի ունեցել

Երեկ՝ փետրվարի 13-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագարված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի՝ զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։

Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել