Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
10:59 - 14 փետրվարի, 2022

Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է.

2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով:

Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքելու համար:

«Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի համաձայն՝ մինչև 31.12.2021 թվականի կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցրած անձինք ներկայացնում են 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի տարեկան հայտարարագիր: 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում այդ անձինք ներկայացնում են համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագրեր:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել