Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի գեղասահորդները 18-րդն են |armtimes.com|
09:39 - 14 փետրվարի, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի գեղասահորդները 18-րդն են |armtimes.com|

armtimes.com: Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր նրանց՝ 226.61, որը սահմանել էին Nebelhorn Trophy 2019 մրցաշարում:

Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։

Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։ 

Հիշեցնենք, 16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի օլիմպիական մրցաշարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել