Իտալիայում Էտնա հրաբուխը ժայթքել է |hetq.am|
14:53 - 12 փետրվարի, 2022

Իտալիայում Էտնա հրաբուխը ժայթքել է |hetq.am|

hetq.am: Իտալիայի Սիցիլիա կղզում նախօրեին տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը։ Այդ երկրի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով` ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, մոտ 2900 մետր բարձրության վրա, շուրջ 8 կիլոմետր երկինք արտանետելով մոխիր և ծուխ:

Խառնարանից ձևավորվել է երեք պիրոկլաստիկ հոսք։ Ինչպես հաղորդվում է, Էտնայի ժայթքումն ու ակտիվությունը դադարել են գիշերը ժամը 01:00-ի մոտ։ Ինստիտուտի հրապարակած տեսանյութում երևում է ժայթքման վերջին պահը։ Պիրոկլաստիկ նյութի արագ արտահոսքի պատճառով երևում է մի քանի հոսքերի ձևավորումը։ 

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին, հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հրաբխի շրջանում հաճախ կարիք է առաջանում փակել օդային տարածքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել