Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|
17:51 - 09 փետրվարի, 2022

Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ազգային անվտանգային ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը: Պատգամավորը  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք գործող կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստանձնել կառավարության ծրագրում:

«Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ նման հանցագործության հետագա դրսևորումների կանխմանն ուղղված»:

Արծվիկ Մինասյանը կրկնեց իր հարցը և ասաց՝ազգային անվտանգության կոնկրետ ռազմավարության այդ ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել:

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իրենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև Հայաստանի և հայ ժողովրդի, և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ իբրև հավելյալ երաշխիք հայ ժողովրդի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել