«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին
12:37 - 08 փետրվարի, 2022

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին․ որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1։

Հիշեցնենք, ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։

Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել