ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
10:23 - 05 փետրվարի, 2022

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս,  Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել