Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ


 |armenpress.am|
19:06 - 04 փետրվարի, 2022

Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:

Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:

Կիրակոսյանի թեկնածությունը սատարեց նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել