Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|
17:48 - 04 փետրվարի, 2022

Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն ու համախմբում: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:

«Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ: Առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց՝ ինքը խորհրդում է, քանի որ այն, ինչ չի ստացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տեղ հասցնել 2014-ին, 2015-ին Սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Այն, ինչ չի ստացվել այդ առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ

Մարուքյանը նշեց՝ նախորդ բարեփոխումների ընթացքում իր քաղաքական ուժին չի հաջողվել առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ լինի իրական խորհրդարանական համակարգ, իրական հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ, անկախ ինստիտուտներ ունենանք: «Եվ ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ` այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան, իսկ նախկին Սահմանադրություններում կար, և էլի շատ հարցեր»,-ասաց Մարուքյանը:

Նա կարևորեց դրա համար ռեսուրս և ջանք ներդնելը: «Ակնհայտ է մի բան, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը: Սկսած հանրաքվեից, որ օրինակ գործող Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունվել, կեղծ պառլամենտական համակարգ է ներդրվել երկրում»,-կարծիք հայտնեց նա:

Մարուքյանը հավելեց՝ վճռական կամքով են եկել խորհուրդ՝ իրենց ժամանակը, ներուժը գիտելիքը ներդնելու, փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտում քննարկելու, բանավիճելու և հասնելու այն լուծումներին, որ ՀՀ-ն ավելի կզորացնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել