Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|
17:33 - 04 փետրվարի, 2022

Գաղտնի օրակարգ չկա․ նախարարը՝ Սահմանադրության փոփոխության մասին |civilnet.am|

civilnet.am: Չկա որևէ գաղտնի օրակարգ, որով պետք է փոփոխվի Սահմանադրությունը։ Փետրվարի 4-ին՝ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստի մեկնարկին հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իմ կամ խորհրդի առջև, որ իբր սա արվում է, որպեսզի այսպես կամ այնպես «ձևվվի» Սահմանադրությունը։ Նման օրակարգեր չկան»,- վստահեցրեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներին պետք է մասնակցեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը բացակայում էր։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը, ըստ Անդրեասյանի, ընդհանրապես մերժել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։

Նախարարը նաև ներկայացրեց իր անձնական կարծիքը խորհրդի աշխատանքների վերաբերյալ։

«Ես ուզում եմ քննարկենք այդքան չարչրկված ու սպասված «վեթթինգի» հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա Սահմանադրության մեջ, եթե այն փոխվի։ Ես գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չունի վերջնական պատկերացում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել