Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը |armenpress.am|
12:29 - 03 փետրվարի, 2022

Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը |armenpress.am|

armenpress.am: Իրաքյան «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք» ռազմականացված խմբավորումն ստանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը: Փետրվարի լույս 3-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Եմենի Al-Masdar online լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների մեդիա կենտրոնի հայտարարությունը։

«Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ի հրամանատարությունն ստանձնել է Էմիրությունների (տարածքի) ուղղությամբ փետրվարի 2-ի առավոտյան իրականացված գործողության պատասխանավտությունը»,- ընդգծված Է հուսիների հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր երեք անօդաչուների ոչնչացման մասին, որոնք երկրի օդային տարածությունում կալանվել էին փետրվարի 2-ի առավոտյան:

Մինչդեռ խռովարարների տարածած հայտարարության մեջ ասված է չորս անօդաչուների մասին, որոնք իրաքյան խմբավորումն արձակել է ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբ: Հունվարի վերջին «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ը, որը սերտ կապեր ունի Իրաքում բազավորված «Քաթաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման հետ, ստանձնել է Սաուդյան Արաբիայի տարածքի վա անօդաչուների կիրառմամբ գրոհներից մեկի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել