Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|
15:42 - 02 փետրվարի, 2022

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

«Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում:

Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել