Հայ խաղաղապահները պարգևատրվել են
16:53 - 31 հունվարի, 2022

Հայ խաղաղապահները պարգևատրվել են

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել