Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|
12:14 - 31 հունվարի, 2022

Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս պետությունները, շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ՝ գրում է ТАСС-ը։

«Ոչ ոք պատերազմ չի ուզում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այս տարածաշրջանում ապրող այլ երկրներ: Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են: Սա պետք է հաշվի առնել և խուսափել դրանցից»,- ասել է Զասը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, կրում են զուտ պաշտպանական բնույթ»։ «Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այս զորավարժություններն անցկացնում են իրենց տարածքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Դաշնակցային վճռականություն - 2022» ռուս-բելառուսական զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը Բելառուսի տարածքում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումների շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել