ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը Ռուսաստան
 |tert.am|
22:22 - 28 հունվարի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը Ռուսաստան |tert.am|

tert.am: Մոսկվան ընդլայնել է Եվրամիության ներկյացուցիչների ցանկը, որոնց մուտքը երկիր արգելվում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Գերատեսչության հայտարարությունից հետևում է, որ որոշումը կայացրել են՝ ղեկավարվելով փոխադարձության սկզբունքով: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵՄ-ն կանոնավոր կերպով որոշումներ է կայացնում, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների իրավունքները, ինչի համար որպես հիմնավորում նշվում են չապացուցված մեղադրանքները:

Ցանկում ընդգրկվել են նաև ԵՄ անդամ որոշ երկրների ուժային կառույցների, օրենսդիր մարմինների և գործադիր իշխանության ներկայացուցիչները:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել