ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը
17:46 - 28 հունվարի, 2022

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

Իրականում հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել