Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներն ընթանում են․ Մհեր Գրիգորյան |tert.am|
11:00 - 28 հունվարի, 2022

Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներն ընթանում են․ Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: Գազի սակագինն անապահովների համար չի բարձրանալու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնին։ «Սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականի կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկվսում է 2022 թվականին»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե բիզնեսի, արտադրողների համար ինչ հետևանքներ կունենա գազի գնի բարձրացումը, նա պատասխանեց․ «Կան երկրներ, որտեղ գազի գինը բարձրացել է անհամեմատելի շատ, քան պոտենցիալ կարող է բարձրանալ Հայաստանում, և այդ իմաստով չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսների համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլէկտրաէներգիա։ Գազի միասնական գնի շուրջ, ըստ էության, կոնսեսուս կա, և բարդ չի լինելու այդ կոնսեսուսին գալ, բայց գազի, տրանսպորտի, այսինքն` մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներ ընթանում են, և հույս ունեմ՝ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»։

Անդրադառնալով փոխվարչապետի հանձնաժողովի աշխատանքներին՝ նա հայտնեց, որ երկաթգծի մասով կա փոխըմբռնում, ինչը պոզիտիվ առաջընթաց է համարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել