Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ


 |armenpress.am|
22:58 - 27 հունվարի, 2022

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հունվարի 27-ին  լրագրողներին  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

«Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել