Իտալիան հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել

 |armenpress.am|
19:07 - 27 հունվարի, 2022

Իտալիան հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի խորհրդարանը հունվարի 27-ին, չորրորդ օրն անընդմեջ չի կարողացել ընտրել նոր նախագահ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հիմնական քաղաքական դաշինքները փոխընդունելի թեկնածու չեն գտնում: Ո՛չ կենտրոնամետ, ո՛չ ձախ-կենտրոնամետները ոչ մի անուն չեն առաջարկել հունվարի 27-ին քվեարկության համար:

«Մենք կանգնած ենք առաջիկա յոթ տարիների ամենակարևոր ընտրության առաջ: Ձեզ նորմա՞լ է թվում տեսնել այն խաղերը, որոնց ականատեսը եղանք վերջին չորս օրերի ընթացքում»,-ասել է նախկին վարչապետ Մատեո Ռենցին։

Նա դա սկանդալային է համարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել