ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ |armenpress.am|
17:48 - 27 հունվարի, 2022

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել