Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին |armenpress.am|
16:22 - 27 հունվարի, 2022

Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ընդգծելով, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:

«Օրերս վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ իրենը»,-  ասել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել