«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ՌԴ իշխանություններին խնդրել է զենք մատակարարել Դոնեցկին և Լուգանսկին |1lurer.am|
13:57 - 27 հունվարի, 2022

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ՌԴ իշխանություններին խնդրել է զենք մատակարարել Դոնեցկին և Լուգանսկին |1lurer.am|

1lurer.am: «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ Դոնեցկին և Լուգանսկին ռազմական արտադրանք մատակարարելու խնդրանքով, որն անհրաժեշտ է ագրեսիայի զսպման և քաղաքացիների պաշտպանության համար: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը։

Նրա խոսքով՝ «Եդինայա Ռոսիան» խնդրել է նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

Վասիլևը նշել է, որ Դումայում, խմբակցությունում և կուսակցությունում խորհրդակցություններ են անցկացվել այդ հարցով, և որոշում է կայացվել նման առաջարկ ներկայացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել