ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|
12:51 - 27 հունվարի, 2022

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի՝ 2014 թվականին Boeing-ի կործանման հետ կապված:

Նիդերլանդների ներկայացուցիչը նշել է, որ չվերթի ուղևորները մահվան պահին գտնվել են Ռուսաստանի իրավասության ներքո, քանի որ այդ երկիրն «արդյունավետ վերահսկողություն է իրականացրել» Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում, և ինքնաթիռը կործանվել է տվյալ գոտում։

ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ազդել և չի ազդում Դոնբասի իրավիճակի վրա։

Boeing-ի կործանման գործով դատավարությունը Նիդերլանդներում շարունակվում է 2020 թվականի մարտից։ Մեղադրանք է առաջադրվել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, ինչպես նաև նրա երեք ենթականերին՝ ռուսներ Սերգեյ Դուբինսկուն և Օլեգ Պուլատովին, ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին։

Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը և հրաժարվում է արտահանձնել մեղադրյալին։

2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել