Պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին |tert.am|
12:03 - 27 հունվարի, 2022

Պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման։ «Ունենք մահճակալների ծավալման պլանը, ներկայումս 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ»,–ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,–ասաց նա։ Չնայած դրան՝ նախարարը մտահոգիչ համարեց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների թվի աճը, քանի որ նրանք ռիսկային խմբում են գտնվում և ավելի քիչ են հակված պատվաստման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել